National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.02.2006
Ազգային ժողովում կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին զեկույցը

Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների`  մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված մարդու իրավունքների պաշտպանի 2005 թվականի գործունեության մասին զեկույցը Ազգային ժողովում քննարկելու մասին նամակի արձագանքի, տեղեկացնում ենք, որ.

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն`  «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում պաշտպանը ՀՀ նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացվում է ԱԺ նիստում: Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաեւ ԶԼՄ-ներին եւ համապատասխան հասարակական կազմակերպություններին»: Հիմք ընդունելով օրենքի պահանջը` հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով կներառվի քառօրյայի օրակարգում:

Նկատի ունենալով, որ մարդու իրավունքների առաջին պաշտպանի լիազորությունները դադարել ենհունվարի 5-ին (մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 27-րդ հոդվածի համաձայն) եւ նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` միայն մարդու իրավունքների պաշտպանին է վերապահված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցի ներկայացումը, ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կընտրվի մարդու իրավունքների պաշտպան, եւ օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովին կներկայացնի տարեկանզեկույցը, որտեղ անպայման ներառված կլինի մարդու իրավունքների պաշտպանի 2005 թվականի գործունեության հաշվետվությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am